Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջարանին հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին և երեխա։

«Զոհվել է 246 կին, 216-ը՝ 18 տարեկանից փոքր, իսկ 17-ը՝ 5 տարեկանից փոքր», – ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։

Նա չի ներկայացրել զոհերի ընդհանուր թիվը։

Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանում վիրավորվել է ավելի քան 22,000 մարդ։

Վերջին տվյալներով՝ Իրանում զոհերի թիվը 1300-ից ավելին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում