Թրամփը սպառնացել է 50% մաքսատուրքեր սահմանել Իրանին զենք մատակարարող երկրների նկատմամբ
08/04/2026 16:54
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ 50% մաքսատուրքեր կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք զենք կմատակարարեն Իրանին։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում:
«Այն երկիրը, որը զենք կմատակարարի Իրանին, անմիջապես 50% մաքսատուրքերի կենթարկվի ԱՄՆ արտահանվող ցանկացած և բոլոր ապրանքների համար», – գրել է նա։Թրամփը նշել է, որ այդ մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում անմիջապես և ենթակա չեն բացառությունների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում