Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ
11/04/2026 19:40
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հրադադարը գործելու է Մոսկվայի ժամանակով ապրիլի 11-ի, ժամը 16։00-ից (17:00 Երևանի ժամանակով) մինչև ապրիլի 12-ի ավարտը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ հրադադար պահպանել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի առաջարկած հրադադարի ռեժիմը, սակայն պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում