Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր և անպատասխանատու գործողություն է․Չինաստանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր և անպատասխանատու գործողություն է․Չինաստանի ԱԳՆ

Պեկինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ պահանջելով վերականգնել բնականոն նավագնացությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը Վաշինգտոնի գործողություններն անվանել է «վտանգավոր և անպատասխանատու»՝ նշելով, որ դրանք հարվածում են հրադադարի փխրուն ռեժիմին և լրացուցիչ վնաս հասցնում բեռնափոխադրումներին։

«Ռազմական ներկայության ընդլայնումն ու նպատակային շրջափակումները միայն կխորացնեն հակասություններն ու կմեծացնեն լարվածությունը»,- ընդգծել է դիվանագետը՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ զինադադարի պայմանավորվածություններին և կենտրոնանալ բանակցությունների վրա։

Պաշտոնական Պեկինի համոզմամբ՝ միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել իրավիճակի վերջնական կարգավորման համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում