Եվրոպան կարող է ԱՄՆ-ին հորդորել Իրանի հետ բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում․ Մասուդ Փեզեշքիան
Կարդացեք նաև
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Եվրոպան կարող է ԱՄՆ-ին հորդորել Իրանի հետ բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում՝ դրանով իսկ կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի կարգավորման գործում:
«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ ԱՄՆ-ին հորդորելով պահպանել այդ շրջանակները»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ վարչակազմի կողմից չափազանց շատ պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են, որ խոչընդոտում են երկրների միջև համաձայնագրի կնքմանը, չնայած փորձագետների մակարդակով համաձայնությունների ձեռքբերմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում