Իրանը վերսկսել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրում
Կարդացեք նաև
Իրանը վերսկսել է գազի արդյունահանումը Պարսից ծոցում գտնվող «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում։ Այս մասին պետական իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է Pars Oil and Gas Company-ի գլխավոր տնօրենը։
Գազի արդյունահանումը ժամանակավորապես դադարեցվել էր իսրայելական հարվածներից հետո։ Ընկերության ղեկավարի խոսքով՝ հարթակները վնասներ չեն կրել, ինչը թույլ է տվել արագ վերականգնել աշխատանքները։
«Հարավային Փարսը» համարվում է բնական գազի աշխարհի խոշորագույն հանքավայրը։ Այն գտնվում է Պարսից ծոցի շելֆային գոտում և ռազմավարական նշանակություն ունի Իրանի էներգետիկ ոլորտի համար։ Գնահատվում է, որ հանքավայրը պարունակում է բնական գազի համաշխարհային պաշարների շուրջ 8 տոկոսը։
Հանքավայրը բաժանված է ծովային սահմանով․ նրա հյուսիսային հատվածը գտնվում է Կատարի, իսկ հարավային մասը՝ Իրանի տարածքային ջրերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում