Անգլերեն «սովորացրած» Մակունցն էլ՝ ձեզ փեշքեշ․ Արմեն Հովասափյան

Անգլերեն «սովորացրած» Մակունցն էլ՝ ձեզ փեշքեշ․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Ի դեպ՝ ընկերներ ունենալու և նրանց պաշտոն նշանակելու հետ կապված։

Եթե տեղյակ չեք՝ ասեմ, որ էսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե՝ «ոչ մեկը չի կարող ասել, թե ես իմ ընկերներին կամ բարեկամներին պաշտոն եմ նշանակել, կամ գործ տվել․ ինչի՞ ես ընկերներ չունե՞մ»։

Հիմա ասեմ․ Փաշինյանի իշխանություն գալուց հետո վերջինիս ընկեր համարվող Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետ, ապա ՆԳ նախարար, նրա մանկության ընկերներ Ղալումյան եղբայրները՝ Հայկը (նաև քավոր) և Վահեն նշանակվեցին՝ Իջևանի քաղաքապետ, պատգամավոր, հիմա էլ Տավուշի մարզպետ։

Եթե Ղազարյանը համակարգի մարդ էր ու կարող է արդարանալ, թե երկարամյա ծառայությունն է հաշվի առել, ապա հավելեմ, որ Ղալումյան եղբայրները երբեք պետական պաշտոն, մինչև Փաշինյանի գալը, չեն ունեցել։

Փաշինյանի եղբորորդի Սիփանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր էր, դե իսկ լեգենդար աներձագի մասին թերևս չարժե անդրառանալ։
Հ.գ. Անգլերեն «սովորացրած» Մակունցն էլ՝ ձեզ փեշքեշ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում