Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Ջեյհուն Բայրամով
Կարդացեք նաև
ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է․ «Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին»։
Նրա խոսքով, վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ.
«Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։
Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,- ասել է Բայրամովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում