Անակնկալ էր` իմանալ, որ երկրորդ նախագահն ի դեմս Սերժ Սարգսյանի իրավահաջորդ է ընտրել

Անակնկալ էր` իմանալ, որ երկրորդ նախագահն ի դեմս Սերժ Սարգսյանի իրավահաջորդ է ընտրել

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ «իրավահաջորդի ընտրությունը» համարում է իր ամենամեծ սխալը:

1. Նախ ասեմ, որ ինձ համար միանգամայն անակնկալ էր` իմանալ, որ երկրորդ նախագահը իրավահաջորդ է ընտրել, ավելին` ի դեմս Սերժ Սարգսյանի:

Որքան ես եմ հիշում, պ-ն Քոչարյանն ամեն կերպ դիմադրում էր Սերժ Սարգսյանի քաղաքական վերելքին, ու երբ այդ պարտիան, այսպես ասած, տանուլ տվեց, ստիպված էր 2007 թ. խորհրդարանական ընտրություններից հետո անձամբ այցելել ՀՀԿ գրասենյակ ու շնորհավորել:

2. Եթե բոլոր դեպքերում նա իսկապես ընտրել է իրավահաջորդ, ապա այդ ընտրության անունը, ըստ իս, Վարդան Օսկանյան է: Նման հետևության ես եկել եմ Օսկանյանի 2006-2007 թթ. «ծրագրային» հարցազրույցների ու հայտարարությունների հետևանքով: Եվ եթե ես չեմ սխալվում, կնշանակի` երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր սխալ ընտրության մասին, գուցե նկատի ունի հենց Օսկանյանին: Եթե նա ժամանակին «ստավկա» չաներ Օսկանյանի վրա (ով հետո պիտի Սիվիլնեթից մինչև ՕՐՕ ցեխ շպրտեր Հայաստանի փխրուն կայունության վրա), միգուցե բանը չհասներ Նիկոլին ու Արցախի կորստին:

Ասել կուզեմ` պատմության գզրոցներն առայժմ փակ պահեք ու կենտրոնացեք օրվա հրամայականի` իշխանափոխության վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում