Կիևը ստիպված կլինի ցավոտ որոշումներ կայացնել, այստեղից է գալիս հիստերիան. Դմիտրի Պեսկով

Կիևը ստիպված կլինի ցավոտ որոշումներ կայացնել, այստեղից է գալիս հիստերիան. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել դրա գլխավոր սպառնալիքը, ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել՝ առանց Ռուսաստանի շահերն ու մասնակցությունը հաշվի առնելու։

«Կիևի ռեժիմը ստիպված կլինի կայացնել ավելի ցավոտ որոշումներ, ինչը նրան հիստերիայի մեջ է գցում»,-նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս կոչ է արել Կիևին կամքի ուժ ցուցաբերել և կայացնել համաձայնության հասնելու համար անհրաժեշտ որոշումները։

«Ավելի վատ կլինի։ Ավելի ցավոտ որոշումներ պետք է կայացվեն։ Եվ նրանք սկսում են հասկանալ սա, այստեղից էլ՝ հիստերիան»,-ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում