Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Աբբաս Արաղչի

Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա այս մասին հայտարարել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարեք Ալ Սաիդի հետ Մասկատում հանդիպման ժամանակ։

«Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն և պառակտում է առաջացնում»,- նշել է Արաղչին։

Նա կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին կառուցողական և պատասխանատու մոտեցում ցուցաբերել իրենց սեփական կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների մշակման հարցում՝ առանց ԱՄՆ միջամտության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում