Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կայա Կալաս

Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կայա Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ թեթևություն է զգում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապահովության մեջ է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո:

«Թեթևություն եմ զգում, որ բոլոր ներկաները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում: Մամուլի ազատությանը նվիրված միջոցառումը երբեք չպետք է վախի վայր դառնա: Վիրավորված սպային մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Կալասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում