ԱՄԷ-ի քայլը կարող է ցնցել ՕՊԵԿ-ը և փոխել նավթի խաղի կանոնները․ Reuters

ԱՄԷ-ի քայլը կարող է ցնցել ՕՊԵԿ-ը և փոխել նավթի խաղի կանոնները․ Reuters

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հնարավոր հեռացումը ՕՊԵԿ-ից կարող է որպես հաղթանակ դիտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով նախկինում կազմակերպությանը մեղադրել էր նավթի գների արհեստական բարձրացման մեջ, գրում է Reuters-ը։

Հոդվածում նշվում է, որ նման զարգացումը կարող է լուրջ հարված հասցնել նավթ արտահանող երկրների միավորմանը՝ հանգեցնելով դրա թուլացման և հնարավոր ապակազմակերպման։

Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին հայտարարել է, որ հարցը չի քննարկվել ոչ մի այլ երկրի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում