Իրանի պատերազմը հարվածել է համաշխարհային տնտեսությանը՝ ավելի ուժեղ, քան Ուկրաինայի պատերազմը. Bloomberg
Կարդացեք նաև
Bloomberg-ը, հղում անելով Համաշխարհային բանկի նոր զեկույցին,հայտնում է, որ Իրանում ընթացող պատերազմը զգալիորեն ավելի մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա, քան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
Ըստ հրապարակված տվյալների՝ համաշխարհային հումքային ապրանքների գները 2026 թվականին կարող են հասնել առավելագույն մակարդակի՝ 2022 թվականից ի վեր։ Բանկի կանխատեսմամբ՝ հումքային գների ինդեքսը կաճի մոտ 16%-ով։
Ինդերմիտ Գիլը, ով հանդիսանում է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը, նշել է, որ պատերազմներն ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության վրա փուլերով․ նախ՝ էներգակիրների գների աճի միջոցով, ապա՝ պարենային ապրանքների թանկացմամբ, և վերջում՝ ընդհանուր գնաճի բարձրացմամբ։
Բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին էներգակիրների գները կաճեն մոտ 24%-ով։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ մատակարարման ամենասուր խափանումները կկարգավորվեն արդեն մայիսին։ Նավթի Brent տեսակի միջին գինը, ըստ գնահատականների, կկազմի շուրջ 86 դոլար մեկ բարելի համար՝ զգալիորեն բարձր հունվարյան 60 դոլար կանխատեսումից։
Բացի այդ, կանխատեսվում է նաև պարարտանյութերի գների աճ՝ մոտ 31%-ով տարեկան կտրվածքով։ Սա պայմանավորված է նրանով, որ պարարտանյութերի արտադրությունը սերտորեն կապված է բնական գազի և նավթամթերքների արժեքից, ինչը դրանք դարձնում է հատկապես զգայուն էներգակիրների գների տատանումների նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում