ՕՊԵԿ+-ը համաձայնել է ավելացնել նավթի արդյունահանման քվոտան՝ ԱՄԷ-ի դուրս գալուց հետո․ Reuters
Կարդացեք նաև
Որոշումը գնահատվում է որպես խորհրդանշական՝ տարածաշրջանում լարվածության և մատակարարումների խափանումների ֆոնին։
ՕՊԵԿ+ դաշինքի յոթ երկրներ նախնական համաձայնության են եկել ավելացնել նավթի արդյունահանման քվոտան օրական մոտ 188 հազար բարելով այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այս որոշումն առավելապես խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ Օրմուզի նեղուցով անցնող էներգակիրների մատակարարումների մեծ մասը արգելափակված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով։
Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու մասին հայտարարել էր ապրիլի 28-ին։ Մամուլում նշվում էր, որ այդ քայլի պատճառներն են Իրանում ընթացող պատերազմը, ինչպես նաև Իրանի հարվածները ԱՄԷ-ի տարածքին և Էմիրությունների ձգտումը՝ ավելացնելու նավթի արդյունահանման ծավալները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում