Պարսից ծոցի «կայունության մոդելը» կասկածի տակ է

Պարսից ծոցի «կայունության մոդելը» կասկածի տակ է

Ամերիկյան խոշոր էներգետիկ ընկերություն Constellation-ի գլխավոր տնօրեն Ջո Դոմինգեսի խոսքով՝ ներդրողները սկսել են վերանայել իրենց ծրագրերը Պարսից ծոցի երկրներում։

Axios-ի փոխանցմամբ՝ Դոմինգեսը նշել է, որ այն բանից հետո, երբ Իրանը ցույց տվեց, որ կարող է համեմատաբար էժան անօդաչու սարքերի միջոցով հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, խոշոր ներդրողները չեն շտապում այդ երկրներում կառուցել միլիարդավոր արժողությամբ տվյալների կենտրոններ։

Խոսքը հատկապես շուրջ 20 միլիարդ դոլար արժողությամբ ենթակառուցվածքային նախագծերի մասին է, որոնք պահանջում են բարձր մակարդակի անվտանգություն և երկարաժամկետ կայունություն։

Տասնամյակներ շարունակ Պարսից ծոցի երկրների ղեկավարները կառուցել են այսպես կոչված «դուբայական մոդելը»՝ ներկայացնելով իրենց երկրները որպես անվտանգ և կայուն միջավայր՝ զբոսաշրջիկների, արտագաղթած մասնագետների և ներդրողների համար։

Սակայն վերջին հարձակումները՝ ուղղված շքեղ հյուրանոցներին և օդանավակայաններին, լուրջ հարցականի տակ են դնում այդ մոդելի արդյունավետությունն ու վստահելիությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում