Երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել․ Դմիտրի Մեդվեդև

Երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել․ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով երկուշաբթի օրը Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, չի բացառել այն հնարավորությունը, որ նրանք կարող են բանակցություններ վարել ռուսերենով։

Երկուշաբթի օրը Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) նիստը,  Հայաստանի մայրաքաղաքում այս պահին նաև ընթանում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել իրենց վնասակարության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ դա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք շատախոսել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Միակ բանը, որ պակասում է Թրամփը (ԱՄՆ նախագահ Դոնալդ -խմբ) և (ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. – խմբ.) Վենսն են, որպեսզի թերուսներից անգլերենի զաչոտ ստանային», – գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում