Կրակոցներ Սպիտակ տան մոտ. կա 2 վիրավոր

Կրակոցներ Սպիտակ տան մոտ. կա 2 վիրավոր

Սպիտակ տան հարակից տարածքում կրակոցների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին։

Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալ Մեթյու Քուինն իր հերթին հայտարարել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:30-ին քաղաքացիական հագուստով Գաղտնի ծառայության աշխատակիցները նկատել են հրազեն անցորդներից մեկի մոտ Նեշնլ մոլում՝ Վաշինգտոնի կենտրոնական բուլվարում, որը Սպիտակ տնից մոտ հինգ րոպե ոտքով ճանապարհ է։ Կապ հաստատելու փորձի ժամանակ անհայտ անձը փորձել է փախչել և սկսել է կրակել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո նրանք պատասխան կրակ են բացել։

«Այս մարդը վիրավորվել է, նա գտնվում է հիվանդանոցում», – հայտարարել է Քուինը՝ հրաժարվելով հրապարակել կրակողի վիճակի մասին տվյալներ։

Al Jazeera հեռուստաալիքի լրագրող Ալան Ֆիշերը տեղեկացրել է, որ միջադեպից հետո Սպիտակ տան տարածքը փակվել է, իսկ դեպքի պատճառներն ու շարժառիթները ներկայումս պարզվում են։

Միևնույն ժամանակ, CNBC-ի լրագրողը նշել է, որ Դոնալդ Թրամփը գտնվում է անվտանգ պայմաններում։

Նախազգուշական նպատակներով անվտանգության ծառայությունը որոշ ժամանակով փակել էր Սպիտակ տան շենքերի համալիրի մուտքերն ու ելքերը։ Միաժամանակ Սպիտակ տան Արևմտյան թևի մոտ բացօթյա իրենց համար նախատեսված վայրերում աշխատող լրագրողներին խնդրել էին ապաստանել բրիֆինգների սրահում, տարածքում նաև կարճաժամկետ շրջափակում էր սահմանվել։ Սակայն այդ նախազգուշական միջոցները բավական արագ չեղարկվել են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում