Հակառակորդի համար գործողությունների գինը կգերազանցի «հանդուրժելի շեմը»․ Ալի Ահմադիան

Հակառակորդի համար գործողությունների գինը կգերազանցի «հանդուրժելի շեմը»․ Ալի Ահմադիան

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Պաշտպանության խորհրդում Ալի Ահմադիանը հայտարարել է, որ Իրանի անվտանգությունը քննարկման ենթակա չէ և հանդիսանում է անբեկանելի սկզբունք։

Նրա խոսքով՝ «Իսլամական Հանրապետությունը սրբավայր է, և դրա անվտանգությունը չի կարող կասկածի տակ դրվել»։ Նա նաև կոշտ հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ «ամերիկյան ծովահենները», որոնք, իր ձևակերպմամբ, պատանդ են վերցրել համաշխարհային նավագնացության և էներգետիկ անվտանգության ոլորտները, պետք է գիտակցեն հնարավոր հետևանքները։

Ահմադիանի պնդմամբ՝ բարդ համակցված ասիմետրիկ գործողությունները կարող են փոխել իրավիճակի հաշվեկշիռը այնպես, որ հակառակորդի համար որոշումների գինը գերազանցի «հանդուրժելի շեմը»։

Նա ընդգծել է, որ սա պարզապես նախազգուշացում չէ, այլ իրականության մի մաս, որը, ըստ նրա, անխուսափելիորեն կիրականացվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում