Թուրքիայում գնաճը շարունակում է բարձր մնալ՝ նոր տվյալներ
Կարդացեք նաև
Թուրքիայում գնաճը շարունակում է բարձր մակարդակ պահպանել։ Երկրի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է ապրիլ ամսվա տվյալները, համաձայն որոնց սպառողական գների ինդեքսը մեկ ամսում աճել է 4,18%-ով, իսկ տարեկան գնաճը կազմել է 32,37%։
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիան աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը գնաճի մակարդակով՝ զիջելով միայն Վենեսուելային, Հարավային Սուդանին, Իրանին և Արգենտինային։ Եվրոպայում, սակայն, Թուրքիան առաջինն է ինչպես տարեկան, այնպես էլ ամսական գնաճի ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է Ռումինիան, իսկ երրորդում՝ Ուկրաինան։
Համեմատության համար նշվում է, որ Եվրոպական միությունում միջին տարեկան գնաճը կազմում է մոտ 2,3%։ Բացի այդ, աշխարհի 123 երկրներում տարեկան գնաճը ցածր է, քան Թուրքիայում գրանցված ապրիլյան ամսական գնաճը, ինչը ևս ընդգծում է երկրում գնաճային ճնշումների բարձր մակարդակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում