Առանց էթիկայի իշխանությունը բերում է քաոսի և անարդարության․ Մասուդ Փեզեշքիան
05/05/2026 18:43
Կարդացեք նաև
Եթե քաղաքականությունը սահմանափակվում է միայն իշխանությամբ, ապա դրա արդյունքը դառնում է այն աշխարհը, որը տեսնում ենք այսօր՝ քաոս, ճնշում, անարդարություն և «ծովահենություն»։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ ազգային արժեքների և կրոնական աշխարհընկալման շրջանակում իշխանությունն առանց էթիկայի դատարկ է։ Փեզեշքիանը նշել է, որ ներկայիս Իրանը ներկայացնում է էթիկային և պատասխանատվությանը հիմնված ուժ, մինչդեռ նրա հակառակորդները, ըստ նրա, մարմնավորում են անզուսպ և անվերահսկելի հզորություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում