Հորմուզում լարվածությունը սրվում է․ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր, բայց Իրանը անցել է հարձակման
Կարդացեք նաև
Սպիտակ տունը նախապես տեղեկացրել էր Թեհրանին Հորմուզի նեղուցում նախատեսվող գործողության մասին, սակայն Իրանը, այնուամենայնիվ, անցել է հարձակումների։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը կիրակի օրը փոխանցել է Իրանին ԱՄՆ-ի ծրագրերի մասին՝ կապված նեղուցի ապաշրջափակման հետ և զգուշացրել է չմիջամտելու մասին։ Նշվում է, որ այդ ուղերձը նպատակ ուներ նվազեցնել հնարավոր էսկալացիայի ռիսկերը։
Չնայած դրան՝ արդեն երկուշաբթի Իրանը հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմական և առևտրային նավերին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններին։ Ըստ հաղորդումների՝ հարձակումները շարունակվել են նաև հաջորդ օրը։
Axios-ը նաև նշում է, որ ԱՄՆ գործողությունը առաջին 24 ժամում չի հանգեցրել նեղուցով նավերի հոսքի էական աճի։
Միաժամանակ, ամերիկյան և իսրայելական աղբյուրների փոխանցմամբ, Դոնալդ Թրամփը արդեն այս շաբաթ կարող է հրաման տալ վերսկսելու Իրանի դեմ ռազմական արշավը, եթե դիվանագիտական փակուղին պահպանվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում