Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. Երեմ Սարգսյան
Կարդացեք նաև
Վերաքննիչ քրեական դատարանում Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է․ «Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող այս քրեական հետապնդումը հարուցվեր, իսկ հարուցված քրեական հետապնդումն էլ ենթակա է դադարեցման»։ Նա ընդգծել է, որ վարույթի ոչ իրավաչափ նախաձեռնումը հանգեցնում է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, եթե նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից։
«Սույն քրեական վարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական վարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորելու կարգը, այլ կերպ ասած քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում ամբողջ քրեական վարույթը դառնում է ոչ իրավաչափ»,- հայտարարել է փաստաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում