Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ առաջարկին՝ այն համարելով մասամբ անընդունելի

Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ առաջարկին՝ այն համարելով մասամբ անընդունելի

Իրանը դեռևս պաշտոնապես չի պատասխանել ԱՄՆ-ի վերջին առաջարկին, որը, ըստ աղբյուրների, պարունակում է «որոշ անընդունելի պայմաններ», հաղորդում է Tasnim-ը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող «մեկ էջանոց գործարքի» մասին տեղեկությունները, որը իբր գրեթե պատրաստ է, հիմնականում ուղղված են արդարացնելու Դոնալդ Թրամփ-ի՝ վերջին շրջանում դրսևորած թշնամական քայլերից հետքայլը։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակում են մնալ անորոշ, և վերջնական համաձայնության հասնելու հարցը դեռ բաց է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում