Հորմուզի նեղուցում ճգնաժամը խորանում է․ շուրջ 1600 նավ արգելափակված է

Հորմուզի նեղուցում ճգնաժամը խորանում է․ շուրջ 1600 նավ արգելափակված է

CNN-ի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը հասել է կրիտիկական մակարդակի․ արդեն ավելի քան երկու ամիս տարածաշրջանում արգելափակված է մնում մոտ 1600 առևտրային նավ։

Ըստ հրապարակման՝ նավատորմային ընկերությունները բախվել են աննախադեպ լոգիստիկ և ֆինանսական ռիսկերի՝ փորձելով անվտանգ ուղիներ գտնել վտանգավոր գոտուց դուրս գալու համար։

Չնայած Թրամփի վարչակազմի հայտարարություններին, թե կազմակերպվում է նավերի ուղեկցում նեղուցով, իրական արդյունքները շարունակում են սահմանափակ մնալ։ Ներկայում վերահսկվող երթուղով հաջողությամբ անցել են միայն երկու նավ, մինչդեռ փոխադրողների մեծ մասը դեռ պատրաստ չէ ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայիս պայմաններում ցանկացած տեղաշարժ վտանգի տակ է դնում ոչ միայն բազմամիլիոնանոց բեռները, այլև անձնակազմերի կյանքը։

Իրավիճակը բարդացնում է նաև ապահովագրական ընկերությունների դիրքորոշումը։ Պատերազմական ֆորս-մաժորի մասին պայմանագրային դրույթները փաստացի ազատում են ապահովագրողներին հակամարտության գոտում ստացված վնասների փոխհատուցումից։

Արդյունքում, առանց ֆինանսական հստակ երաշխիքների և ֆիզիկական անվտանգության ապահովման, հարյուր միլիոնավոր դոլարներ արժեցող նավերի տեղաշարժը ընկերությունների համար վերածվում է չափազանց վտանգավոր քայլի, որը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում