Լարվածություն Հորմուզի նեղուցում․ հաղորդվում է ծովային բախման և ԱԹՍ-ների հարվածների մասին

Լարվածություն Հորմուզի նեղուցում․ հաղորդվում է ծովային բախման և ԱԹՍ-ների հարվածների մասին

Սոցցանցերում և մի շարք աղբյուրներում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հրմուզի նեղուցով անցնելու փորձ արած ամերիկյան նավը ենթարկվել է ինտենսիվ կրակի, ինչի հետևանքով լրջորեն վնասվել է։

Նույն աղբյուրների պնդմամբ՝ օգնության հասած ևս երկու նավեր նույնպես բախվել են հզոր հակահարվածի և ստիպված նահանջել են՝ կրակի ու ավերածությունների պայմաններում։

Միաժամանակ հաղորդվում է, որ Քեշմ կղզիի մի շարք հատվածներում իրականացվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներ, որոնք, ըստ հրապարակումների, կապված են ծովային բախումից հետո ստեղծված լարված իրավիճակի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում