Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Իրանի, Ուկրաինայի և երկկողմ հարաբերությունների շուրջ
08/05/2026 09:01
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Իրանի շուրջ իրավիճակը, ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ուկրաինայում շարունակվող պատերազմը։
ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ զանգը նախաձեռնվել է ռուսական կողմի կողմից։ Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից ընդամենը մի քանի օր անց։
Ըստ CNN-ի՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։
Բացի այդ, քննարկվել են երկկողմ շփումների հետագա ծրագրերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն զրույցը բնութագրել է որպես «կառուցողական»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում