Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին հրադադարը խախտելու մեջ և հայտարարում պատասխան հարվածների մասին
Կարդացեք նաև
Իրանական բանակի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ հարվածներ հասցնելով իրանական նավերին և քաղաքացիական տարածքներին։
Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը կրակ են բացել իրանական նավթային տանկերի ուղղությամբ, որը շարժվում էր Իրանի Ջասկ շրջանի ափամերձ ջրերից դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև մեկ այլ նավի վրա, որը գտնվել է ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստի դիմաց։
Բացի այդ, Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի որոշ երկրների աջակցությամբ օդային հարվածներ է հասցրել քաղաքացիական բնակավայրերին՝ Բանդար-Խամիրի, Սիրիկի և Քեշմ կղզիի ափամերձ հատվածներում։
Իրանական կողմը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը անմիջապես պատասխան հարվածներ են հասցրել ամերիկյան ռազմական նավերին՝ Հորմուզի նեղուցից արևելք և Չաբահար նավահանգստից հարավ՝ պատճառելով «զգալի վնասներ»։
Հայտարարության վերջում Թեհրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն և նրան աջակցող երկրները պետք է հասկանան՝ Իրանը, ինչպես նախկինում, «վճռական և առանց վարանելու» պատասխանելու է ցանկացած ագրեսիայի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում