Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Կամալա Հարիս

Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Կամալա Հարիս

Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը՝ շնորհիվ ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեղմացման։ Այս մասին ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Կամալա Հարիսը Նևադայում Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Associated Press-ի կողմից։

«Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք գումար են վաստակում նավթ վաճառելով, որը այլապես նրանց արգելված կլիներ վաճառել։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք ուղարկում ենք հրետանի, զինամթերք և ՀՕՊ համակարգեր, որոնք այլ դեպքում կուղարկվեին Ուկրաինա։ Այնպես որ, դրա հետևանքները բավականին լուրջ են», — հավելել է նա։

Նշենք, որ նավթի գները կտրուկ աճել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում