Հորմուզի նեղուցում այրվող նավի մասին հաղորդումները նոր լարվածություն են առաջացրել
Կարդացեք նաև
Հաղորդվում է, որ NASA-ն հաստատել է՝ Հորմուզի նեղուցում և Մուսանդամ նահանգում արձանագրված խոշոր հրդեհը 110 րոպեի ընթացքում տեղաշարժվել է մոտ 6 կմ դեպի ձախ անկյունագծով, ինչը կարող է վկայել հոսանքով շարժվող և այրվող նավի մասին։
Տարածվող տեղեկությունների համաձայն՝ հրդեհներն արձանագրվել են նույն շրջանում, որտեղ ամերիկյան էսմինեցները, ըստ աղբյուրների, ստիպված են եղել կիրառել մոտ տարածության հակաօդային պաշտպանության համակարգեր, 5-դյույմանոց նավային հրանոթներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արձակած հրթիռների դեմ։
Իր հերթին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս ռազմածովային ուժերը հայտարարել են, որ բախումից հետո ԱՄՆ-ի երեք էսմինեցը վնասվել են և ստիպված նահանջել դեպի Օմանի ծով։
Միաժամանակ, UKMTO-ն որևէ միջադեպի մասին հաղորդում չի հրապարակել, ինչը որոշ դիտորդներ համարում են անսովոր զարգացում։
Արաբ օգտատերերը նաև տարածել են լուսանկարներ, որոնցում, ըստ նրանց, երևում են ջրի մակերևույթի վրա այրվող երկու նավեր։
Նշված տեղեկությունները դեռևս ամբողջությամբ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից, իսկ պաշտոնական մանրամասները շարունակում են սահմանափակ մնալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում