Պետք էր մի փոքր ռմբակոծել Իրանը․ Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել Իրանի վերաբերյալ՝ անդրադառնալով Վաշինգտոնի գործողություններին և տնտեսական իրավիճակին։
«Նավթի գներն ընկնում են, իսկ ֆոնդային շուկան այսօր պատմական առավելագույնին է հասել։ Ես կարդում էի մռայլ կանխատեսումների մասին, բայց մենք ստիպված էինք անել այն, ինչ արեցինք»,-ասել է նա։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը «փոքր-ինչ փոխել է ուղղությունը», ինչից հետո ամերիկյան շուկաները հասել են պատմական բարձր ցուցանիշների։
«Ես իմ մարդկանց ասացի․ Մենք ստիպված ենք մի փոքր փոխել ուղղությունը և գնալ գեղեցիկ Իրան՝ մի փոքր ռմբակոծելու նրանց, որովհետև նրանք չեն ունենալու միջուկային զենք»,-հայտարարել է Թրամփը։
Թրամփի այս հայտարարությունը լայն արձագանք է առաջացրել՝ տարածաշրջանային լարվածության և Իրանի շուրջ շարունակվող հակամարտության ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում