Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Սերգեյ Լավրով

Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Սերգեյ Լավրով

Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ուզում եմ ասել ամենայն անկեղծությամբ և ամենայն պատասխանատվությամբ. եթե այն, ինչ հիմա Ուկրաինայի միջոցով անում են Արևմուտքում վերածնվող նացիստները, նրանց ներում չի լինի»,- նշել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է վերացնի անվտանգության ցանկացած սպառնալիք, որը բխում է ուկրաինական տարածքից։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացմանը Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 9-ի շքերթի ժամանակ Մոսկվա կարող են ժամանել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր։

Ի պատասխան ՌԴ ՊՆ-ն զգուշացրել էր, որ հանդիսավոր միջոցառումները ձախողելու ցանկացած փորձի զինվորականները կպատասխանեն Կիևին հասցվող զանգվածային հրթիռային հարվածով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում