Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին

Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Բարբադոսի դրոշի ներքո նավարկող Ocean Koi նավթատար լցանավի կալանման մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:Զինվորականները լցանավին մեղադրել են «իրանական ազգի շահերին» վնաս հասցնելու փորձի համար։ Այն կալանել են հատուկ գործողության արդյունքում, ուղեկցել են ափ և «հանձնել դատական ​​իշխանություններին»։

«Իրանի ռազմածովային ուժերը վճռականորեն պաշտպանում են իրանական ազգի շահերն ու ակտիվները տարածքային ջրերում և չեն հանդուրժի խախտողներին և ագրեսորներին», – նշվում է հրապարակման մեջ։

Այս շաբաթ Իրանը պաշտոնապես գործարկել է Հորմուզի նեղուցով նավարկության կառավարման նոր մեխանիզմ։ Նավերը պարտավոր են իրենց գործողությունները կանոնավորել այս համակարգին համապատասխան և տարանցման թույլտվություն ստանալ, նախքան կհատեն Հորմուզի նեղուցը, որն աշխարհի կարևորագույն ուղիներից մեկն է նավթի փոխադրման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում