Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

«Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում»,-գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ շարունակելով.

«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։

Ավելին՝ դա չեն ցանկանում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ո՛չ Երևանում։

Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։

Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում