Թրամփը խոստացել է «վաղ թե ուշ» Իրանից վերցնել հարստացված ուրանը

Թրամփը խոստացել է «վաղ թե ուշ» Իրանից վերցնել հարստացված ուրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «վաղ թե ուշ» Իրանից կվերցնի հարստացված ուրանը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հետևել Իրանում պաշարների պահեստավորման վայրերին։

«Մենք շատ լավ ենք հետևում դրան։ Եթե որևէ մեկը մոտենա այդ վայրին, մենք կիմանանք դրա մասին և կպայթեցնենք նրանց», – ասել է Թրամփը Full Measure հաղորդման ժամանակ։ Նա կարծում է, որ Իրանը ռազմական առումով պարտություն է կրել։ Սակայն դա չի նշանակում, որ ռազմական գործողություններն ավարտվել են, ընդգծել է ամերիկացի նախագահը։

«Մենք կարող էինք ևս երկու շաբաթով մտնել (Իրան- խմբ) և հարվածել բացարձակապես բոլոր թիրախներին։ Մենք ունենք կոնկրետ թիրախներ, որոնք ուզում էինք (հարվածել – խմբ)։ Մենք հարվածել ենք դրանց մոտ 70%-ին», – հավելել է Թրամփը։

Ուրանի հարստացման դադարեցումը Իրանին ԱՄՆ-ին ուղղված պահանջներից մեկն է՝ հակամարտության կարգավորման համար։ Ամերիկյան կողմը կարծում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ ապամոնտաժի իր միջուկային ծրագիրը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը բացառել է հարստացված ուրանի այլ երկրներ տեղափոխումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում