Խամենեին անհետացել է բանակցությունների համար ամենակարևոր փուլում․ The Wall Street Journal

Խամենեին անհետացել է բանակցությունների համար ամենակարևոր փուլում․ The Wall Street Journal

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի երևացել հանրության առաջ փետրվարի վերջից ի վեր՝ այն բանից հետո, երբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հարվածի հետևանքով Խամենեին ենթադրաբար ստացել է ծանր վնասվածք։ Աղբյուրների պնդմամբ՝ նրա բացակայությունը լուրջ անորոշություն է ստեղծել Իրանի քաղաքական վերնախավում, քանի որ առանց գերագույն առաջնորդի մասնակցության դժվար է որոշել, թե ինչ զիջումների կարող է գնալ Թեհրանը ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների շրջանակում։

Նշվում է նաև, որ Իրանի «կոշտ գծի» կողմնակիցները սոցցանցերում կոչ են անում Խամենեիին առնվազն ձայնային ուղերձ հրապարակել բանակցությունների թեմայով։ Միաժամանակ քննադատության թիրախում են հայտնվել խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և մի շարք այլ քաղաքական գործիչներ, որոնց ընդդիմախոսները համարում են ավելի չափավոր դիրքորոշման կողմնակիցներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում