Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել. Բենիամին Նեթանյահու

Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել. Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «դեռ չի ավարտվել»։
«Կարծում եմ՝ շատ բան է ձեռք բերվել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կան միջուկային նյութեր, հարստացված ուրան, որոնք պետք է դուրս բերվեն Իրանից», – ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է:
«Դժվար է ասել, թե ինչ վիճակում է նա։ Նա թաքնված է որևէ բունկերում կամ որևէ գաղտնի վայրում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում