Մեր պահանջներն օրինական են․ Էսմայիլ Բաղային՝ ԱՄՆ առաջարկին Իրանի պատասխանի մասին
Կարդացեք նաև
Իրանի պատասխանն ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին ներառում է դրույթներ ԱՄՆ-ի շրջափակման վերացման և իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ․ այսօր ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մեր պահանջներն օրինական են։ Դրանք ներառում են պատերազմի դադարեցում, շրջափակման և ծովահենության դադարեցում, ինչպես նաև Իրանի ակտիվների ապասառեցում, որոնք անարդարացիորեն սառեցված են բանկերում՝ ԱՄՆ ճնշման պատճառով։ Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովումը և տարածաշրջանում ու Լիբանանում անվտանգության հաստատումը նույնպես Իրանի պահանջների թվում են», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանն ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին ապարդյուն՝ առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրությունների։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները սկսեց շրջափակել իրանական նավահանգիստները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում