Մերձավոր Արևելքի պատերազմը հարվածել է նավթի շուկայի
Կարդացեք նաև
Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հայտարարել է, որ Իրանի շուրջ պատերազմի հետևանքով 2026 թվականին նավթի համաշխարհային առաջարկը չի կարողանա բավարարել պահանջարկը։ Այս մասին նշվում է գործակալության ամսական զեկույցում։
ՄԷԳ-ի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման լուրջ խափանումների հետևանքով Պարսից ծոցի երկրների մատակարարումների ընդհանուր կորուստներն արդեն գերազանցել են 1 միլիարդ բարելը։ Ներկայում օրական ավելի քան 14 միլիոն բարել նավթ չի արդյունահանվում։
Գործակալության կանխատեսմամբ՝ 2026 թվականին նավթի առաջարկը համաշխարհային պահանջարկից հետ կմնա օրական շուրջ 1,78 միլիոն բարելով։ Այդ ցուցանիշը կչեղարկի նախորդ ամիս կանխատեսված հնարավոր ավելցուկը։
ՄԷԳ-ը նշում է, որ շուկան զգալի դեֆիցիտի պայմաններում կմնա առնվազն մինչև 2026 թվականի երրորդ եռամսյակի ավարտը, նույնիսկ եթե հակամարտությունը ավարտվի արդեն հունիսի սկզբին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում