Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ղեկավարվում է «ֆաշիստական մտածելակերպով»

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ղեկավարվում է «ֆաշիստական մտածելակերպով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատել է Իսրայելին՝ հայտարարելով, որ երկիրը «ղեկավարվում է ֆաշիստական մտածելակերպով»։

Էրդողանի խոսքով՝ իսրայելական ուժերը միջազգային ջրերում հարձակվել են «Global Solidarity» մարդասիրական նավատորմի վրա, որը օգնություն էր տեղափոխում Գազայի հատված։

«Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը ղեկավարվում ֆաշիստական մտածելակերպով», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա խստորեն դատապարտել է նավատորմի դեմ իրականացված գործողությունը՝ այն անվանելով «ծովահենություն և բանդիտիզմ»՝ ընդգծելով, որ նավում եղել են 40 տարբեր երկրների քաղաքացիներ։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Գազայի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում տարածաշրջանին։

Միաժամանակ նա միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ, որոնք, նրա խոսքով, անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում