Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը. Սամվել Կարապետյան
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդես է եկել ֆեյսբուքյան տեսաուղերձով՝ նշելով․ «Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի և խայտառակ օրերից մեկն է։ Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կայեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։
Մարդը, ով ժամանակին ասում էր ՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը։ Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա։ Շրջապատված լինելով թիկնապահներով՝ Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու և այսպես շարունակ։
Սիրելի՛ Հայրենակիցներ, ուզում եմ ձեզ մի բան ասել. անգամ 20 օր Փաշինյանի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար։ Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչպիսի անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը։ Նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում, թուլացնում է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը։
Մենք դա թույլ չենք տալու։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում