ԻԻՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

ԻԻՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը կոշտ հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ կոչ անելով չկրկնել «ռազմավարական սխալներն ու հաշվարկային վրիպումները»։

Ավիացիայի գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Իրանը և երկրի զինված ուժերը այսօր առավել պատրաստված ու հզոր են, քան երբևէ, և գտնվում են լիարժեք մարտական պատրաստվածության վիճակում։

Նրա խոսքով՝ թշնամիների կողմից Իրանի տարածքի և իրանցի ժողովրդի դեմ ցանկացած նոր ագրեսիա կամ ներխուժում կստանա «արագ, վճռական, հզոր և լայնածավալ պատասխան»։

Աբդոլլահին ընդգծել է, որ «ամերիկա-սիոնիստական թշնամիները» բազմիցս բախվել են իրանցի ժողովրդի կամքին և երկրի զինված ուժերի հզորությանը։

Նա հավելել է, որ Իրանը արդեն ապացուցել է իր ուժը մարտի դաշտում, իսկ հակառակորդների նոր սխալի դեպքում պատասխանը կլինի առավել կոշտ, քան նախկին ռազմական բախումների ժամանակ։

«Մենք բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք իրանցի ժողովրդի իրավունքները և կհատենք ցանկացած ագրեսորի ձեռքը», — հայտարարել է գեներալ-մայոր Աբդոլլահին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում