Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է հրավիրվել․ Aysor.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է հրավիրվել․ Aysor.am

Aysor.am-ի տեղեկություններով՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հրավիրվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Ժողովը մեկօրյա է։

Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովը տեղի էր ունեցել մարտի 10-13-ը։ ԳՀԽ-ն հայտարարությամբ էր հանդես եկել։

Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ,  երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում