Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Մասուդ Փեզեշքիան

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում հանձնվել։ Նա ընդգծել է, որ Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվորեն՝ պաշտպանելով իրանցի ժողովրդի իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանը նշել է X-ում գրառման մեջ։

«Երկխոսությունը չի նշանակում հանձնվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսության մեջ է մտնում արժանապատվորեն, հեղինակությամբ և ազգի իրավունքների պահպանմամբ և ոչ մի դեպքում չի նահանջի ժողովրդի և երկրի օրինական իրավունքներից», – նշել է նա։Նախագահը հավելել է, որ իշխանությունները կշարունակեն պաշտպանել Իրանի շահերն ու պատիվը։ «Մենք կծառայենք ժողովրդին տրամաբանությամբ և մեր ողջ ուժով մինչև վերջ, ինչպես նաև կպաշտպանենք Իրանի շահերն ու պատիվը, – հայտարարել է նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով կարճ ժամանակով հետաձգում է Իրանի դեմ նախատեսվող հարձակումը, քանի որ պատերազմի ավարտին ուղղված «լուրջ բանակցություններ» են ընթանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում