Իրանի նոր խաղաղության առաջարկը․ պահանջվում է ԱՄՆ զորքերի դուրսբերում և պատժամիջոցների վերացում-Reuters

Իրանի նոր խաղաղության առաջարկը․ պահանջվում է ԱՄՆ զորքերի դուրսբերում և պատժամիջոցների վերացում-Reuters

Իրանը Վաշինգտոնին է ներկայացրել նոր խաղաղության առաջարկ, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը) և ԱՄՆ զորքերի դուրսբերում Իրանի մերձակա շրջաններից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ առաջարկը ներառում է նաև պատժամիջոցների վերացում, սառեցված ակտիվների ազատում, ծովային շրջափակման դադարեցում և պատերազմի հետևանքով հասցված վնասների փոխհատուցում։

Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ պայմանները էապես չեն փոխվել նախկին առաջարկների համեմատ, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում որակել էր որպես «անպետք»։

Նոր նախաձեռնությունը ներկայացվում է որպես Թեհրանի փորձ՝ առաջ մղելու բանակցային գործընթացը՝ միաժամանակ պահպանելով իր հիմնական քաղաքական պահանջները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում