Իրականությունը սկսեցի ասել, դրա համար խառնվա՞ն իրար. Գագիկ Ծառուկյան
Կարդացեք նաև
«Դուք բոլորդ տեսնում եք, մեր իշխանությունը սուտ է խոսացոլւց, բռնելուց, ուրիշ բան չունի անելու։ Այսօր դուք տեսնում եք, ներվային համակարգը խախտելով, որովհետևս ասելու բան չունի»,-Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը ներվայանում է, քանի որ խոստումները չի կատարել, պարտքեր է կուտակել, զոհեր է տվել։
«Հիմա էլ հայտարարում են, որ չերևան հավաքներին, գործից հանում են, ակտ են գրում, այ եղբայր ջան, այդպես երկիր չեն պահում, վերջը եկել է, ինքը պետք է հասկանա, շուտ թողնի գնա։ Անհնար է»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Նա հիշեցրեվ, որ հիմա էլ հայտարարել է, որ տարածքներ է հանձնելու, այդպես շարունակվի մի քանի տարուց հանձնելու է նոր քաղաքներ։
Արձագանքելով Ծառուկյանից ցեմենտի գործարանը վերցնելու մասին Փաշինյանի սպառնալիքներին ու դա Ալիևի պահանջով անելուն՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, լսել էր, որ Ալիևի պահանջով ուզում են Օլիմպիական կոմպիտեի նախագահի պաշտոնից ազատեն, քանի որ հայ մարզիկները հաճախ հաղթանակներ են տանում ադրբեջանցի ու թուրք մարզիկների նկատմամբ։
«Էլի հնարավոր է, որ Ալիևն է պահանջել, բայց դա հարցի լուծում չէ, մարդը 20 տարի առաջ գործարանը վերցրել է, սկսեց դեմ խոսել, իրականությունն ասել, դրա համա՞ր խառնվան իրար, ցահտնոտի մեջ ընկան։ Դուք ձեր արածների պատասխանը տվեք»,-ասաց Ծառուկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում