Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ ամերիկյան պատժամիջոցները
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը պետք է ավարտվեր հունիսի 16-ին։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում հրապարակված փաստաթղթում։
«Բելառուսի կառավարության առանձին անդամների և այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր և լուրջ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», — նշվում է փաստաթղթում։ Հրամանագիրը պաշտոնապես կհրապարակվի մայիսի 26-ին։
Խոսքը վերաբերում է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հրամանագրին։ Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք, ԱՄՆ կարծիքով, «խաթարում են Բելառուսում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»։ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր լրացուցիչ հրամանագիր, որով հստակեցվել էին պատժամիջոցների կիրառման չափանիշները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում