Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները

Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ Զախարովան հերքում է ՌԴ-ի դեմ մեղադրանքները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել։ Նա գնահատել է Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները, թե տեսակեղծիքներ են ստեղծվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ․

«Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հովանու ներքո ստեղծվել է այսպես կոչված «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար հետաքննության հոդված։

Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն ավելի լավ է ԵՄ-ն դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։

Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ կամ բոտ-ցանցեր։ Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է»,- գրել է Զախարովան՝ իր տելեգրամ ալիքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում