Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա  Մոդին հանդիպում են ունեցել Նյու Դելիում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մանրամասների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվում է, որ հանդիպմանը պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը հիմնված է  ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խորը տնտեսական և առևտրային հնարավորությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև ամուր անձնական կապերի վրա։

Պետքարտուղարը նախագահ Թրամփի անունից Մոդիին հրավիրել է Սպիտակ տուն։

«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան և հաստատել է, որ ԱՄՆ էներգետիկ արտադրանքը ներուժ ունի դիվերսիֆիկացնելու Հնդկաստանի էներգետիկ մատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են վերջին երկկողմ ձեռքբերումներին, այդ թվում՝ նշանակալի ներդրումներին, որոնց շնորհիվ ԱՄՆ նախագահի և Հնդկաստանի վարչապետի պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների միջև առևտուրը մինչև 2030 թվականը պետք է կրկնապատկվի։

ԱՄՆ Պետքարտուղարը և Հնդկաստանի վարչապետը համաձայնել են խորացնել առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցությունը և արագացնել կարևորագույն և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում