Փաշինյանի տապալման հնարավորությունը միջազգային քաղաքականության հաշվարկների գործոն է դարձել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Փաշինյանի տապալման հնարավորությունը միջազգային քաղաքականության հաշվարկների գործոն է դարձել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Փաշինյանի տապալման հնարավորությունը միջազգային քաղաքականության հաշվարկների գործոն է դարձել։ ԱՄՆ պետքարտուղարի անակնկալ այցը դրա վկայություններից է. ամերիկացիներն այդքան էլ վստահ չեն, որ Փաշինյանը կընտրվի և շտապում են րոպե առաջ պոկել նրանից այն, ինչ մեր տարածաշրջանում անհրաժեշտ է Վաշինգտոնին։

Այս շտապողականությունը կարևոր մեսիջ է, որը մեր ժողովուրդը և հատկապես մեր ընդիմությունը պետք է լավ ընկալեն։ Հայաստանում լուրջ փոփոխություն ունենալու նոր շանս է տրվել մեզ։ Մենք պարզապես պարտավոր ենք օգտվել այդ շանսից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում